// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վանեցյան. Հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի

Վանեցյան. Հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային աշխարհի լեգենդներից մեկը համաձայնվել է գալ Հայաստան և մարզել տեղի մարզիչներին: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել, որովհետև, ըստ պայմանագրի, իրավունք չունեմ: Հունվարի 6-ին կկարողանանք այդ անձի անունը տալ: Դա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, որը համաձայնվել է գալ բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին և գրել ֆուտբոլի զարգացման ծրագիրը»,- ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նա ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 6 չեմպիոն: Այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են նրա աշակերտները: Նա միշտ մարզել է 17, 18, 19, 21 տարեկան ֆուտբոլիստների: Նա հիմք է դնելու մեր ֆուտբոլային լուրջ հաջողություններին...Հիմա նա ՈւԵՖԱ-ում եվրոպական բոլոր երկրների համար դասընթացներ է կարդում: Երբ դա անի ՀՖՖ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո, Եվրոպայում բոլորի համար այդ դասերը կարդալու է Հայաստանի դրոշի ներկայացուցիչը լինելով»,-ասել է Վանեցյանը:

Նա հավելել է, որ խնդիր կա Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը և մասսայական ֆուտբոլը, այսինքն՝ ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Ըստ Վանեցյանի, դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և պետք են, ամենակարևորը՝ մարզիչներ:

«Դաշտերի հետ կապված՝ ես այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում այս վերջերս հանդիպում կայացավ Չեֆերինի հետ՝ ՈւԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանին, Ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսավորում ապահովելու մասին, որ մենք կարողանանք կառուցենք փոքր դաշտեր: Մեր նպատակն է՝ առաջին հինգ տարում Հայաստանում կառուցենք մոտ 700 փոքր դաշտ»,- ասել է նա:

Վանեցյանը հայտնել է, որ 2019-ին Վայոց ձորի մարզում կառուցվելու է 12 փոքր դաշտ, կառուցվելու են Եղեգնաձորի մարզադաշտը և ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցվում է Սիսիանում ֆուտբոլի դպրոց, Արմավիրում, Էջմիածնում:

Սեպտեմբերի 22-ին Արթուր Վանեցյանն ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

 Ուշագրավ
«Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի ԱԳ նախարար հստակ կընդգծեի ՈւԵՖԱ-ին, որ սա խիստ անընդունելի է», - ասել է Վաթսոնը
«Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին»,-ասվում է հայտարարության մեջ
«Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ խաղաց»,-ասել է մարզիչը
«Սպորտն ու քաղաքականությունն անջատ են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը