Լավրով. ՀՀ-ում օտար զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ է պատրաստվում

Լավրով.  ՀՀ-ում օտար զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ է պատրաստվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը պետք է երաշխավորի «օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանում»: Այդ մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում:

Ըստ Լավրովի, դա թույլ կտա թափանցիկ դարձնել օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը: Նա հավելել է, որ թեև Հայաստանն ու Վրաստանը բացել են լաբորատորիաները ՌԴ դիվանագետների համար, սակայն այնտեղ ստուգումներ պետք է անցկացնեն մասնագետները, ոչ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Լավրովը հավելել է նաև, որ ՌԴ-ն ԱՊՀ ցանկացած երկրում մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետ ունի, քան ԱՄՆ-ն, հայտնում է kp.ru-ն:

«Անկասկած, նրանք քանակական առավելություն ունեն: Մենք չենք կարող նույնքան խամաճիկային կազմակերպություններ ստեղծել, ինչպես իրենք: Եվ ճիշտ չէ, որ մենք չենք աշխատում քաղաքական ուժերի հետ ԱՊՀ երկրներում: Աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ: Ոչ համակարգայինների, ընդհատակյա աշխատողների հետ՝ չենք աշխատում: Հավանաբար, մենք իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների դեմ: Մենք ինքներս մի քանի հեղափոխություն ենք տեսել և ոչ մի երկրի նույնը չենք ցանկանում: Այստեղ փափուկ ուժ է պետք՝ մշակույթի, սպորտի, կրթության զարգացում»,-ասել է Լավրովը:

Ռեֆերենս լաբորատորիաները գործում են մի քանի հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, ՀՀ-ում, Ադրբեջանում և Ուզբեկստանում: 2018-ի օգոստոսին ՌԴ ՊՆ ներկայացուցիչներին թույլ է տրվել այցելել Երևանում և Գյումրիում գտնվող լաբորատորիաներ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---