ՀՀ-ն բարելավել է դիրքը 2018-ի բարգավաճման և տնտեսական կայուն զարգացման վարկանիշում

ՀՀ-ն բարելավել է դիրքը 2018-ի բարգավաճման և տնտեսական կայուն զարգացման վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցրել 2018-ի բարգավաճման և տնտեսական կայուն զարգացման վարկանիշում ընդգրկված 152 երկրի թվում: Այդ են վկայում The Boston Consulting Group-ի (BCG) հետազոտման արդյունքները:

Հայաստանը 51.7 միավորով վարկանիշում հայտնվել է Թաիլանդի (68-րդ տեղ) և Բրազիլիայի (70-րդ տեղ) միջև: 2017-ին Հայաստանը 70-րդ հորիզոնականում էր:

Հարևան Վրաստանը վարկանիշում 60-րդն է, Ադրբեջանը՝ 71-ը, Ուկրաինան՝ 67-ը, Ռուսաստանը՝ 59-ը, Թուրքիան՝ 63-ը:

Վարկանիշի առաջատարն է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան: Տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Ավստրիան և Նիդերլանդները: Ամենավատ վիճակն արձանագրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---