Տոյոտան դառնում է «Տոկիո 2020» Օլիմպիական խաղերի կրակի փոխանցման արարողության ներկայացնող գործընկերը

Տոյոտան դառնում է «Տոկիո 2020» Օլիմպիական խաղերի կրակի փոխանցման արարողության ներկայացնող գործընկերը

PanARMENIAN.Net - Տոյոտան հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը կազմակերպող կոմիտեի (Տոկիո 2020թ. կազմակերպչական կոմիտե) հետ համագործակցության մասին՝ դառնալով Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ներկայացնող գործընկերը:

Տոկիո 2020թ Օլիմպիական խաղերի համագործակցության շրջանակներում կազմակերպության նպատակն է խթանել մարդկանց ներգրավվածությունը, ինչպես նաև աջակցելու մարդկանց ողջ Ճապոնիայով մեկ՝ ներառյալ աղետից տուժված գոտիների բնակիչներին, երախտագիտություն ցուցաբերելով շահագրգիռ կողմերին և խորացնելով հարաբերությունները տեղի գործընկերների հետ այնպիսի միջոցառումների շնորհիվ, ինչպիսիք են՝ ջահակիրների հավաքագրման արշավը, բուն Օլիմպիական կրակի էստաֆետը և նմանատիպ այլ իրադարձություններ: Որպես տեղաշարժ ապահովող պաշտոնական ներկայացուցիչ՝ Տոյոտան նույնպես կմասնակցի Օլիմպիական ջահի այրման արարողությանը՝ ապահովելով առաջատար ավտոմեքենաներ և ցուցադրելով նոր տեղաշրժ ապահովող տեխնոլոգիաները:

1998թ. Տոյոտայի ներկայիս գործադիր փոխտնօրեն Միթսուրու Կավային նշանակվել է Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահակիր:

Անդրադառնալով օլիմպիական ջահի նշանակությանը՝ Կավային ասել է. ‹‹Ջահը ներկայացնում է Օլիմպիական ոգին: Ես հիշում եմ ջահի կշռի զգացողությունը, որը ձևավորվել է իր պատասխանատվությունից և պատմությունից, երբ այն կրում էի 1998թ-ին Նագանոյում: Տոյոտան ցանկանում է աջակցել ներառական հասարակության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է վիճարկել այն ինչն անհնարին է իր համար, և ես կարող եմ Ձեզ ասել, որ Տոյոտայի բոլոր անդամները ցանկանում են, որպես կազմակերպություն, միավորել ողջ ուժերը՝ աջակցելու կազմակերպչական կոմիտեի ջահի երթի արարողության գաղափարին, այն է՝ ‹‹Հույսը լուսավորում է մեր ճանապարը››։

Տոյոտան վերջերս աջակցել է Բուենոս Այրեսի երիտասարդական օլիմպիական խաղերի կրակի այրման արարողությունը՝ տրամադրելով Հիլուքս և Պրիուս մոդելի ավտոմեքենաներ:

Ինչպես նաև Տոյոտայի ավտոմեքենաները օգտագործվել են Ճապոնիայում անցկացված նախկին օլիմպիական խաղերի ժամանակ՝ Տոկիո 1964թ., Սապորո 1972թ. և Նագանո 1998թ.:

Փոխնախագահ Կավային 20 տարի առաջ՝ 1998 թվականին, Նագանոյում Օլիմպիական խաղերին ջահի այրման արարողությանը:

Քրաուն էյթ (1) / Լենդ Քրուզեր 50 (2) / Առաջին սերնդի Պրիուս (3)

Քրաուն էյթ՝ Տոկիո 1964 թվականի օլիմպիական խաղերի Հարիեր և առաջին սերնդի Պրիուս Նագանոյում 1998 թվականի օլիմպիական խաղերի կրակի այրման արարողության ժամանակ:

Տոյոտան 2015 թվականից դարձել է միջազգային Օլիմիական կոմիտեի (ՄՕԿ) և միջագային Պարալիմպիկ կոմիտեի (ՄՊԿ) տեղաշարժման համաշխարհային գործընկեր և նպատակ ունի նպաստելու Տոկիոյի 2020թ. խաղերի անխափան կազմակրեմանը՝ ապահովելով տեղափոխումը նորագույն միջոցներով, նոու-հաու և տեխնոլոգիաներ: Տոյոտան սպորտային և համայնքային գործունեության միջոցով աջակցելու է նաև խաղերի կանխատեսման համակարգի կառուցմանը։

Տոյոտայի լավագույն Օլիմպիական գործընկերության և համաշխարհային Պարալիմպիկ գործընկերության մասին

2017-2024 թվականներին Տոյոտան դարձել է ՄՕԿ-ի և ՄՊԿ-ի տեղաշարժը ապահովող համաշխարհային գործընկեր՝ ապահովելով Օլիմպիական և Պարալիմպիկ Ձմեռային խաղերը Փխենյանում 2018 (Կորեա), Պեկինում 2022 (Չինաստան), Տոկիոյի Օլիմպիական խաղերում 2020 (Ճապոնիա) և Փարիզում 2024 (Ֆրանսիա): Որպես գործընկեր Տոյոտան նպատակ ունի սպորտի միջոցով խրախուսել, առանց խտրականության, խաղաղ հասարակության ստեղծմանը և պարտավորություն է կրում ստեղծելու կայուն հասարակություն՝ մոբիլության միջոցով: Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը, որոնք միավորում են ամբողջ աշխարհը բարեկամության և համերաշխության շուրջ նշելու մարդկության ամենաբարձր ներուժի իրականացումը, կիսում են Տոյոտայի շարունակական բարելավումը և մարդկանց հանդեպ հարգանքի արժեքները: Տոյոտան հավատում է, որ փոխադրումը ավելին է քան ավտոմեքենաները. այն մարտահրավերների հաղթահարման և երազանքների իրականացման մասին է, որը ներգրավված է ընկերության (‹‹Սկսիր Քո Անհնարինը››) կորպորատիվ նախաձեռնության մեջ և հիմք է հանդիսանում ավտոմոբիլային ընկերությունից դեպի շարժունություն ապահովող ընկերության վերափոխմանը: Երբ ունեք շարժվելու ազատություն, ամեն ինչ հնարավոր է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---