«Սպիտակը» չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակում

«Սպիտակը» չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից «Օսկարի» ներկայացված հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմը չի ընդգրկվել մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակում: Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտտը:

Ֆիլմն ընդգրկվել էր մրցանակաբաշխության հավակնորդների երկար ցուցակում:

ԱՄՆ Կինոարվեստի ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակը։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում 9 ֆիլմ է ընդգրկվել, այդ թվում հետխորհրդային տարածքից ղազախական «Այկա» ֆիլմը:

Հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 24-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպիտակ» ֆիլմը 1988-ի երկրաշարժի մասին ցուցադրվելու է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը՝ հավելելով, որ ցուցադրություններ կլինեն Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում:

Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»:

Ռուսաստանցի ռեժիսորներն առաջին անգամը չէ, որ դիում են Սպիտակի երկրաշարժի թեմային: 2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---