Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել19 դեկտեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելը խորհրդարանի նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին: Ավելի վաղ խորհրդարանի երկու խմբակցություն քննարկման էր դրել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցը: Անցած շաբաթ հրաժարական տվեց կառավարության 5 անդամ, որոնք ներկայացնում էին ֆլամանդացի ազգայնականներին՝ որպես բողոքի նշան վարչապետի կողմից ՄԱԿ միգրացիոն պակտի ստորագրման դեմ: Դրանից հետո իշխող կոալիցիան փոքրամասնություն դարձավ: «Ես տեսա, որ իմ կոչը խորհրդարանին համոզիչ չէր, որ այն չընկալվեց, գոնե այս փուլում: Ես պետք է հարգեմ և ընդունեմ այս իրավիճակը, ուստի որոշել եմ հայտնել իմ հրաժարականի մասին և անհապաղ գնալ թագավորի մոտ»,-ասել է կառավարության ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին RTBF հեռուստաալիքի վրա հղումով: Դրանից հետո նիստը դադարեցվել է: Հեռուստաալիքը նշում է, որ թագավորը կարող է ինչպես ընդունել, այնպես էլ մերժել հրաժարականը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն |