Washington Post-ը ՀՀ-ն անվանել է այն երկրներից մեկը, որտեղ 2018-ին «ժողովրդավարությունը հաղթել է»

Washington Post-ը ՀՀ-ն անվանել է այն երկրներից մեկը, որտեղ 2018-ին «ժողովրդավարությունը   հաղթել է»

PanARMENIAN.Net - Ամերիկյան Washington Post պարբերականը Հայաստանն անվանել է աշխարհի այն երկրներից մեկը, որտեղ 2018 թվականին «ժողովրդավարությունը հաղթել է»:

Պարբերականը նկատում է, որ երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «կազմակերպեց իշխանության զավթումը՝ իրականացնելով սահմանադրական փոփոխություններ, քաղաքական գործիչ դարձած ակտիվիստ, լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտվեց հանրային դժգոհությունից՝ իր երկրի զարգացման մեջ բեկում մտցնելու համար»:

Անդրադարձ է կատարվում նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի «համոզիչ հաղթանակին»:

«Նախկին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը Սարգսյանն է, չկարողացավ նույնիսկ 5%-ի շեմը հաղթահարել, ինչը խորհրդարան մտնելու պահանջ էր: Փաշինյանն այժմ սկսել է համապարփակ հակակոռուպցիոն արշավ՝ նպատակ ունենալով մաքրել պետական համակարգը», - գրել է պարբերականը:

Ընթերցեք նաև՝ «The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---