Մասկը Լոս Անջելեսի տակ արագընթաց տրանսպորտային թունել է բացել (վիդեո)

Մասկը  Լոս Անջելեսի տակ    արագընթաց  տրանսպորտային թունել է բացել

PanARMENIAN.Net - SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին պատկանող The Boring Company ընկերությունը Լոս Անջելեսում բացել է առաջին արագընթաց տրանսպորտային թունելը:

Դեկտեմբերի 19-ին Twitter-ի իր միկրոբլոգում Մասկը հայտնել է, որ թունելում կարելի Է ընթանալ ժամում ավելի քան 240 կիլոմետր արագությամբ:

«Այս արագությամբ թվում է՝ վայրկյանների ընթացքում տեղափոխվում ես քաղաքի մեկ այլ կետ», - գրել է նա:

Թունելի կառուցմանը հատկացվել է մոտ $10 մլն:

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր Լոս Անջելեսում մետրոյի արդեն գործող կայարանից մինչև Dodger մարզադաշտ մոտ 5 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման ծրագրի մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---