ՌԴ-ն արգելել է վարակված ցիտրուսայինների ներկրումը Թուրքիայից19 դեկտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից ՌԴ ներկրել 128,7 տոննա վարակված ցիտրուսային: «Դիտարկման արդյունքում դեկտեմբերի 18-ին թույլ չի տրվել ՌԴ ուղարկել «Նովա» տեսակի մանդարինի երեք խմբաքանակ՝ 61,5 տոննա, և «Վաշինգտոն Նավել» տեսակի նարնջի երեք խմբաքանակ՝ 67,2 տոննա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Վերջին շրջանում Ռոսսելխոզնադզորը բազմիցս է արգելել վարակված ցիտրուսայինների ներկրումը Թուրքիայից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ ծառայությունը բանակցություններ է վարել Թուրքիայի ներկայացուցիչների հետ, քանի որ այդ երկրից ներկրվող ցիտրուսայինները վարակված են միջերկրածովյան պտղային ճանճով: Թուրքական կողմն ընդունել է, որ նման իրավիճակ է ստեղծվել՝ պարզաբանելով, որ 2018-ին Թուրքիայում առավել բարենպաստ եղանակային պայհմաններ են եղել այդ վնասակար միջատի բազմացման համար, իսկ գյուղացիների ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն եղել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին |