Ամանորին մի շարք թանգարաններ կաշխատեն

Ամանորին մի շարք թանգարաններ կաշխատեն

PanARMENIAN.Net - Ամանորին՝ 2019-ի հունվարի 3-5-ը ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ բաց կլինեն այցելուների համար:

Թանգարանները կաշխատեն ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ¬ների այցելությունն ապահովելու նպատակով:

Ըստ մշակույթի նախարարության կայքի, հունվարի 3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխա¬տանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

• Հայաստանի պատմության թանգարան

• Հայաստանի ազգային պատկերասրահ

• Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

• Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

• Սերգեյ Փարաջանովի թանգարան

• Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

• Երվանդ Քոչարի թանգարան

• Օրբելի եղբայրների տուն-թանգարան

• Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---