Վարչապետի պաշտոնակատար. Նախիջևանի հատվածում դիրքերի տեղաշարժ եղել է փետրվար-մայիսին

Վարչապետի պաշտոնակատար. Նախիջևանի հատվածում դիրքերի տեղաշարժ եղել է փետրվար-մայիսին

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երկրի զինված ուժերին հաջողվել Նախիջևանի հատվածում 11,000 հեկտար վերցնել վերահսկողության տակ, հայտնել է, որ այդ հատվածում հակառակորդի կողմից դիրքերի տեղաշարժ եղել է դեռևս 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին։

«Եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, տեղի է ունեցել իմ վարչապետ դառնալուց առաջ։ Իսկ տեղի է ունեցել դիրքային տեղաշարժ, ընդ որում՝ երկու կողմից։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայատասնի զինված ուժերի վերահսկողության ներքո, բոլոր այդ տարածքները շարունակում են մնալ հայկական կողմի վերահսկողության ներքո»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանից «վերջին երկու օրերին ստացվող լուրերը մտահոգիչ են»:

«Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա,ի՞նչ 11,000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---