«Իմ քայլի»՝ ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները հայտնի են

«Իմ քայլի»՝ ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները հայտնի են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում է առաջարկել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, դաշինքը փոխնախագահների պաշտոնում առաջադրել է իրեն և ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի թեկնածությունը: Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ «Իմ քայլը» դաշինքից Հակոբ Սիմիդյանը:

Ընթերցեք նաև՝ «Մանե Թանդիլյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու»:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահին և նրա երեք տեղակալին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---