Վարչապետը, թե նախագահը. Ո՞վ կդիմի ժողովրդին ամանորյա ուղերձով20 դեկտեմբերի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանի Հանրապետության նախագահը՝ որպես երկրի ղեկավար, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ուղերձով դիմում է ժողովրդին: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ն անցում է կատարել խորհրադարանական կառավարման համակարգի, և նոր Սահմանդրությամբ երկրի փաստացի ղեկավար է համարվում ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Նախագահը, ըստ Մայր օրենքի, պետության գլուխն է: Միևնույն ժամանակ, Հայաստանն այժմ ղեկավարում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: PanARMENIAN.Net ը փորձեց պարզել, թե ով է որպես երկրի առաջնորդ տարեմուտին հեռուստաեթերից շնորհավորելու հայ ժողովրդին: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս որոշված չէ՝ ՀՀ նախագահը, թե վարչապետի պաշտոնակատարն է ամանորյա ուղերձ հղելու եթերից: Նա ասաց նաև, որ հեռուստաընկերությունը նույնպես սպասում է հստակեցման: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ամանորյա ուղերձ հղել։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |