ՀՌԱՀ. «Կենտրոնի» վրա զգացվում է քաղաքական ուժի ու դրա ղեկավարի թելադրանքը

ՀՌԱՀ. «Կենտրոնի»  վրա զգացվում է քաղաքական ուժի ու դրա ղեկավարի թելադրանքը

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ:

Նշվում է, որ դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը «հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին («Լուսավոր Հայաստան» կուսակցությանը-խմբ.), օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»:

Հանձնաժողովը հիշեցրել է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

«Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր: Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին հարցրել է, թե որն է իր մոտիվացիան պատգամավոր դառնալու:

«Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել», - Ծառուկյանին դիմել է Մարուքյանը։

ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ինքը պաշտպանության կարիք չունի:

«Դդու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին։ Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե պաշտոն ստանալու, Ծառուկյանը ոչ թե այսօր ճարտար խոսում է, այլ ամեն ինչ գալիս է իր գործից, ամբողջ Առինջն էլ գիտի ինձ էլ, իմ ընտանիքին։ Ես որ մի հատ Բելգիա եմ գնում, էնտեղից 80 պատգամավոր եմ բերում»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---