«Գահերի խաղի» աստղը պատմել է սերիալի վերջաբանի մասին

«Գահերի խաղի» աստղը պատմել է սերիալի վերջաբանի մասին

PanARMENIAN.Net - Դերասան Ռիչարդ Մեդդենը, որը «Գահերի խաղում» կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոբ Սթարքի դերը, The Hollywood Reporter-ի հետ զրույցում կիսվել է իր մտորումներով սերիալի մռայլ վերջաբանի մասին:

«Կարծում եմ, վերջում այստեղ-այնտեղ թռչող երեք վիշապները կմնան, իսկ մյուս բոլորը կմեռնեն»,-կիսվել է նա իր ենթադրություններով:

Ըստ Մեդդենի, որին անհայտ է իրական վերջաբանը, նա անհամբեր սպասում է նոր եթերաշրջանի մեկնարկին: Ըստ դերասանի, նկարահանումների տարիներին նա դարձել է «Գահերի խաղի» մոլի երկրպագուն և այժմ ուրախ է, որ ծանոթ չէ էպիզոդների սցենարներին և կարող է վայելել սյուժեի շրջադարձերը, գրում է Gazeta.ru-ն:

Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա:

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---