Վանեցյան. Ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը20 դեկտեմբերի 2018 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բյուջեին կոռուպցիոն գործերով հասցվել է ավելի քանի 20 մլրդ դրամի վնաս: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ հավելելով, որ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կոռուպցիայի դեմ հայտարարված է պատերազմ և մենք այդ ճակատում հասել ենք շոշափելի արդյունքների»,- ասել է նա: Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել ՀՀ մյուս իրավապահ մարմինների, հանրապետության բազմաթիվ պետական, տարածքային կառավարման մարմինների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրա գործընկերներ անվտանգության և իրավապահ մարմինների, միջազգային համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ թվով պետական մարմիններում կոռուպցիան բրգաձեւ է եղել: Կոռուպցիան հյուծում է պետության անվտանգությունը, բացասաբար է անդրադառնում պետական մարմինների գործունեության, երկրի իմիջի վրա: ԱԱԾ վարույթում գտնվող նման երեք տասնյակ գործերով ստացված ապացույցների համաձայն՝ նախնական տեղեկություններով պետությանը հասցվել է ավելի քան 20 մլրդ դրամի վնաս: Այս միջոցների զգալի մասը վերականգնվել է: Բայց հիմքեր կան ենթադրելու, որ թվերը կարող են աճել՝ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը»,- ներկայացրեց ԱԱԾ տնօրենը: «Վստաhեցնում եմ, որ ԱԱԾ-ն օգտագործելով ողջ ներուժը, կամքը, գիտելիքներն ու հնարավորությունը, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ այլևս երբեք թույլ չի տա, որ ստվերային, խմբակային կամ ինչ-որ մեկի անձնական շահերը հանգեցնեն պետական մասշտաբների կոռուպցիայի։ Բոլորիս խնդիրը մեկն է, ստեղծել այնպիսի պայմաններ կամ երաշխիքներ, որպեսզի մեր երկրում համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ»,- նշել է Վանեցյանը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |