Կոնգրեսը համաձայն է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը $5.7 մլրդ հատկացնել

Կոնգրեսը համաձայն է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը $5.7 մլրդ հատկացնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ժամանակավոր բյուջեին, որով նախատեսվում է $5.7 մլրդ հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար:

Կողմ է քվեարկել 217 կոնգրեսական, դեմ՝ 185: Այժմ փաստաթուղթը պետք է հավանություն ստանա Սենատում, գրում է «Վեդոմոստին» USA Today-ի վրա հղումով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ պատ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին՝ ապօրինի ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար:

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կհրաժարվի ստորագրել բյուջեի նախագիծը, եթե այն ներառի նաև պատի շինարարության համար ծախսերը:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարեցին, որ հավանություն չեն տա բյուջեին, որով ծախսեր են նախատեսվում պատի համար: Քվեարկության խափանումը Սենատում կհանգեցնի նրան, որ դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարությունն առանց ֆինանսավորման կմնա և դաշնային պետծառայողների մի մասը ստիպված կլինի արձակուրդ վերցնել կամ աշխատել առանց վարձատրության:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---