Նոյեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 3.6%-ով

Նոյեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 3.6%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի նոյեմբերի ամսին 2017 թվականի նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1%-ով:

Շինարարության ծավալը նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ աճել է 0.2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5.3%-ով, ծառայությունների ծավալը՝ 17.5%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.6%-ով:

Նոյեմբերին անկում է գրանցել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 8%-ով: Անկում է ապրել նաև արտահանումը 5%-ով, ներմուծումն աճել է 12.5%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---