Արգենտինայում իրավապահները խուզարկել են Էռնեկյանին պատկանող ընկերությունը

Արգենտինայում իրավապահները խուզարկել են Էռնեկյանին պատկանող  ընկերությունը

PanARMENIAN.Net - Արգենտինայի դաշնային ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ կապվող մի շարք հասցեներում՝ «Օրագրի սկանդալի» գործի շրջանակում, հայտնում է Clarín լրատվամիջոցը:

«Օրագրի սկանդալը» ծագել է այն բանից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաների վարորդը բացահայտել է օրագիրը, որում 2003-2015 թվականներին գրառել է երկրի նախկին նախագահներ Նեստոր և Քրիստինա Կիրշներների նախագահության տարիների այն բոլոր կոռուպցիոն գործարքները, որոնք իրականացվել են իր միջոցով:

Վարորդն անձանական օրագիր է պահել, որտեղ մեկ առ մեկ գրառել է կոռուպցիոն գործարքների մանրամասները՝ կաշառքի չափը, հասցեատերերին և այլն:

Խուզարկվել է նաև գործարարին պատկանող Corporación América ընկերության գրասենյակը: Ոստիկանությունն այստեղ փաստաթղթեր է փնտրել, որոնք կարող էին որպես ապացույց ներգրավվել այն գործին, որում Էռնեկյանը կասկածյալի կարգավիճակ ունի:

Ընկերության սեփականատիրոջ զարմիկ Ուգո Էռնեկյանը, որը պատասխանատու է ընկերության էներգետիկ հարցերով գործարքների համար, օգոստոսին խոստովանել էր, որ գումար է վճարել բարձրաստիճան պաշտոնյաներին տնտեսական արտոնություններ ստանալու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---