Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին, Թուրքիային՝ երկխոսության կոչ արել (վիդեո)

Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին, Թուրքիային՝ երկխոսության կոչ արել

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով:

Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցակցված խոհրդարանական ընտրություններին, Փայլանն ասել է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրականացված Թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը: Նա նշել է նաև, որ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների:

«Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան տալ Փաշինյանին», - ասել է հայազգի պատգամավորը:

Ավելի վաղ Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ:

«Նախկին իշխանությունների մասին ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ», - ասել էր նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---