Աշտարակի ճանապարհներին խիտ մառախուղ է

Աշտարակի ճանապարհներին խիտ մառախուղ է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր:

Սիսիանի և Թալինի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Կապանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---