Տաջիկստանի նախագահը ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու փաստաթուղը

Տաջիկստանի նախագահը ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու փաստաթուղը

PanARMENIAN.Net - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հավանություն է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը և ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումն այդ պաշտոնում:

Այդ մասին հայտարարել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյատբեկզոդան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրման ժամկետ սահմանված չէ և որ փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները:

«Տաջիկստանի նախագահը հավանություն է տվել Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», - ասել է նա։

Զասին թեկնածությանն աջակցելու մասին Տաջիկստանի նախագահը հայտարարել էր դեռևս դեկտեմբերի 14-ին՝ ընդունելով նրան Դուշանբեում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---