Պենտագոնը կղեկավարի Պատրիկ Շանահանը24 դեկտեմբերի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվարի 1-ից ԱՄՆ պաշտպանության նախարարի թափուր պաշտոնը կստանձնի Պենտագոնի ղեկավարի տեղակալ Պատրիկ Շանահանը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ուրախ եմ հայտարարել, որ հունվարի 1-ից ՊՆ ղեկավարի տաղանդավոր տեղակալ Պատրիկ Շանահանը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Պատրիկը նվաճումների մեծ ցուցակ ունի փոխնախարարի պաշտոնում և մինչ այդ Boeing կորպորացիայում: Նա հիասքանչ կլինի»,-գրել է Թրամփը: Շանահանի պաշտոնական նշանակումը կարող է կատարվել միայն Սենատի կողմից հավանություն ստանալուց հետո: Մինչ այդ նա կկատարի Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, հայտնում է ՌԲԿ-ն: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությանը:«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,-ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում: Դեկտեմբերի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |