Սուրենյան. Դեկտեմբերի 27-ից թունդ ձմեռ է գալիս

Սուրենյան. Դեկտեմբերի 27-ից թունդ ձմեռ է գալիս

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ից հետո իսկական ձմեռ կգա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»,-ասվում է նրա գրառման մեջ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հանրապետության տարածքում` դեկտեմբերի 24-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---