Հետազոտություն. Հարուստներն աղքատներից 6-9 տարով երկար են ապրում

Հետազոտություն. Հարուստներն աղքատներից 6-9 տարով երկար են ապրում

PanARMENIAN.Net - Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են «բելգիացիների հավասարության կամ անհավասարության հարցը մահվան պարագայում»:

Ըստ հետազոտության, ունեվոր դասի և չունեվոր բնակչության առողջական վիճակում առկա տարբերությունը հաստատում է այն ճշմարտությունը, որ «ավելի լավ է լինել հարուստ և առողջ»: Աղքատների կյանքի ակնկալվող տևողությունը 6.6 տարով պակաս է կանանց, և 9.1 տարով՝ տղամարդկանց մոտ, գրում է «Ինտերֆաքսը» Soir թերթի վրա հղումով:

Համեմատելով բոլոր այն բելգիացիների անձնական տվյալները, որոնք ներառված են բնակչության 1991-2016թթ. ազգային ռեգիստրում, ուսումնասիրելով 1991, 2001 և 2011թթ. մարդահամարների և մահվան վկայականների արխիվների տվյալները, հետազոտողները «ապշեցուցիչ տարբերություններ արձանագրեցին տարբեր սոցիալական խմբերի միջև»:

Այլ կերպ ասած, ավելի բարենպաստ սոցիալ-տնտեսական դիրքում գտնվող մարդիկ, որոնք ավելի բարձր կրթություն ունեն և ավելի որակյալ կացարան, զգալիորեն ավելի երկար են ապրում, երբեմն՝ տասնամյակներ, քան սոցիալական սանդղակի հակառակ կողմում գտնվողները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---