Նախագիծ․ Ինչպես են կոչվելու նոր նախարարությունները

Նախագիծ․ Ինչպես են կոչվելու նոր նախարարությունները

PanARMENIAN.Net - 6-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այսպիսով, ըստ Հովհաննիսյանի հրապարակած նախագծի, նոր կառավարությունը կունենա 2 փոխվարչապետ ու 12 նախարարություն՝ ներկայիս 17-ի փոխարեն։

Պահպանվում են առողջապահության, արտաքին գործերի, բնապահպանության, պաշտպանության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունները։

Միավորվող ու լուծարվող կառույցների փոխարեն ստեղծվելու են բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ընթերցեք նաև՝ «Ինչքան է ծախսվում սփյուռքի ու մշակույթի նախարարությունների վրա և քանի աշխատող ունեն կառույցները»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---