«Գահերի խաղի» ամենասիրված կերպարը հայտնի է

«Գահերի խաղի» ամենասիրված կերպարը հայտնի է

PanARMENIAN.Net - Հարցման արդյունքում հայտնի է դարձել, թե որն է հայտնի «Գահերի խաղը» սերիալի ամենասիրված կերպարը, գրում է Her-y:

Հարցումը կատարվել է հեռուստադիտողների շրջանում, որի արդյունքները զարմացրել են փորձագետներին

Վարկանիշի առաջատարը սերիալի և Ջորջ Մարտինի վիպաշարի կենտրոնական հերոսներից մեկն է ՝ Տիրիոն Լանիստերը: Սերիալում նրա կերպարը մարմնավորել է Փիթեր Դինքլեյջը:

Երկրորդ հորիզոնականում ապօրինի զավակ Ջոն Սնոուն է, որի դերը կատարում է Քիտ Հարինգթոնը: 2017-ին նա ցուցակի առաջատարն էր:

Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Սնոուի կրտսեր քրոջը՝ Արյա Սթարքին, որի դերը կատարում է Մեյսի Ուիլյամսը:

Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա:

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---