Փաշինյան. Առաջին անգամ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ-ում

Փաշինյան. Առաջին անգամ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ-ում

PanARMENIAN.Net - 1996-ից հետո առաջին անգամ ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ նշելով, որ հարկ է համարում դա ընդգծել:

«Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-ասվում է գրառման մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---