ՃՈ. Դեկտեմբերին 1321-ով ավելի խախտում է գրանցվել

ՃՈ.  Դեկտեմբերին 1321-ով ավելի  խախտում է  գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ճանապարհային ոստիկանությանն անգործության մեջ մեղադրողներին:

Նա հայտնել է, որ ՃՈ-ն 2018 թվականի դեկտեմբերի 1-23-ը 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ երթևեկության կանոնների 1321-ով ավելի խախտում է արձանագրել:

«Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ 2018 թվականին դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18,572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետևանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ-վերլուծաբանների դատին», - գրել է Ահարոնյանը:

Ավելի վաղ Ճանապարհային ոստիկանությունը անդրադարձել էր սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի մտահոգությանը՝ երթևեկության վիճակի կապակցությամբ

«Չնայած այդ բողոքները հաճախ անփաստարկ են, Ճանապարհային ոստիկանությունը, կարևորելով հանրության մտահոգությունները և իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունը, քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթևեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայություններին», - նշված էր ՃՈ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---