Պետք չէ ԼՂ ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի ասածներին

Պետք չէ ԼՂ ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի ասածներին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե երկիրը պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ:

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը:

«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը», - ասել է Նաղդալյանը։

Նա հավելել է, որ նախապայմանները, առավել ևս սպառնալիքները, «ազդեցություն չեն ունենալու բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման վրա»:

«Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն», - ասել է Նաղդալյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---