ՌԴ-ն առաջարկել է «ՀԱՊԿ գործընկեր» հասկացություն ներդնել26 դեկտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթերը, որոնցով կներդրվի ՀԱՊԿ գործընկերների ինստիտուտ, ինչպես նաև կթույլատրվի մասնակից պետություններին գագաթնաժողովներին մասնակցել ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև վարչապետների մակարդակով: Նախագահի կարգադրությունները հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Արձանագրությունների ստորագրումը նապատահարմար է համարվել ՀԱՊԿ գագաթնաժողովում: Ըստ փաստաթղթի, ՀԱՊԿ գործընկերներ կհամարվեն այն երկրները և կազմակերպությունները, որոնք որոշել են փոխշահավետ համագործակցություն հաստատել ՀԱՊԿ-ի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Գործընկերները, ի տարբերություն դիտորդների, պարտավոր կլինեն մասնակցել ՀԱՊԿ-ի գործնական միջոցառումներին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և ՀՀ ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: «Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը:Եվ մենք, պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով, հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք», - ասել է Փաշինյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |