Իսրայելը Լիբանանի տարածքից գրոհել է Սիրիայի ռազմական օբյեկտները26 դեկտեմբերի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն օդային գրոհ է ձեռնարկել Դամասկոսի ուղղությամբ: Հրթիռների մի մասը հաջողվել է կասեցնել, սակայն մի քանի սիրիացի զինվոր տուժել է: ՀՕՊ համակարգերն արձագանքել են Լիբանանի տարածքից Իսրայելի ինքնաթիռներից արձակած հրթիռների գրոհին, որոնց մեծ մասը խոցվել է: Այն, որ գրոհել է Իսրայելը, հաստատել է նաև Al Arabiya հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, Իսրայելի ՌՕՈւ-ին հաջողվել է ոչնչացնել «իրանական զենքով» առնվազն 3 օբյեկտ: SANA գործակալությունն իր հերթին պնդում է, որ հրթիռները մեկ պահեստ են ոչնչացրել, տուժել է սիրիական բանակի 3 զինվոր, գրում է ՌԲԿ-ն: Al Arabiya-ի թղթակիցը հայտնել է, որ գրոհը իրագործվել է Լիբանանի օդային տարածքից, ՀՕՊ սիրիական հրթիռների բեկորները վայր են ընկել Լիբանանի արևելքում՝ Բեքաա գետի հովտում: Ավելի վաղ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարում հարավային Լիբանանի տարածքում, Տիր քաղաքի շրջանում: Իսրայելի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 25-ի երեկոյան Իսրայելի մամուլի ծառայությունը Twitter-ում իրազեկել է, որ ՀՕՊ համակարգերը գործի են դրվել Սիրիայի տարածքից գործարկված զենիթային հրթիռի պատճառով: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |