Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել

Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել

PanARMENIAN.Net - Գերմանական Ցետել քաղաքի բնակիչ 9-ամյա տղան ոստիկանություն է կանչել քանի որ իրեն դուր չեն եկել Սուրբ ծննդյան կապակցությամբ ստացած նվերները: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նշվում է, որ ոստիկանները կանչով տուն են եկել, որտեղ նրանց շատ զայրացած տղան էր սպասում: Իրավապահները համեմատել են նրա ցանկալի նվերների ցուցակը տոնածառի տակ դրված նվերների հետ, և չեն գտել ոչ մի համընկնում, գրում է ՌԻԱ Նովոստին NDR-ի վրա հղումով:

Ի վերջո ոստիկաններին հաջողվել է հաշտեցնել տղային ընտանիքի հետ: Նրանք բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսը շատ ծեր է և, հավանաբար, շփոթել է նվերները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---