Թուրքիայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչներ են կալանավորվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչներ են կալանավորվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է հետապնդել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ներկաայցուցիչներին:

Թուրքիայի Իգդիր նահանգում գործողություն է իրականացնել, որի ժամանակ բերման է ենթարկվել քրդամետ կուսակցության 9 անդամ, որից 3-ի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում: Մնացած 6-ը ազատ են արձակվել, պայմանով, որ չեն լքելու Թուրքիայի սահմանները, հայտնում է Ermenihaber-ը:

Կալանավորված 3 HDP-ականներին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրաք:

Դրանց շարքում են HDP-ի նախկին Իգդիրի նահանգային կառույցի համամանախագահ Ջեսիմ Քաթարը, կուսակցության Իգդիրի կենտրոնական շրջանի ղեկավար Վեդաթ Յըլմազը և Ադեմ Քարթալը, որը նույնպես քրդամետ կուսակցության անդամ է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանին ուզում են զրկել անձեռնմխելիությունից՝ Թուրքիայի խորհրդարան միջնորդություն է ներկայացվել: Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---