#ԴարձիրՍանտա. Տոնական տրամադրություն՝ «Կոկա-Կոլայից»

#ԴարձիրՍանտա. Տոնական տրամադրություն՝ «Կոկա-Կոլայից»

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Ընկերության»ամանորյա հատուկ նախաձեռնություններն արդեն ավանդական են դարձել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Դրանք օգնում են խիստ զբաղված նախատոնական օրերն ավելի ուրախ ու թեթև դարձնել: Այս տարի յուրահատուկ հնարավորություն կա միանալու այս կարևոր առաքելությանը: Ձմեռ Պապիկի նման բարի գործեր կատարող ավելի շատ մարդկանց անհրաժեշտությունը «Կոկա-Կոլայի» այս տարվա ամանորյա քարոզարշավի էությունն է: Իր #ԴարձիրՍանտա խորագրով ընկերությունը բոլորին հրավիրում է իրապես զգալ ամանորյա տոների շունչը:

«Մեր #ԴարձիրՍանտա արշավը լիովին արտացոլում է Նոր տարվա և ընդհանրապես ամանորյա տոների իրական տրամադրությունը: Միևնույն ժամանակ այն համընկնում է մեր ընկերության ամենակարևոր արժեքներից մեկի՝ տարբեր առիթներով մարդկանց համախմբելու և միավորելու հետ: Շատ ուրախ էինք տեսնել հասարակության շրջանում դրական արձագանքը, ինչպես նաև սոցիալական ցանցերում և կազմակերպած միջոցառման ընթացքում մարդկանց ակտիվությունը», - ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Տիմուր Սեյտկուժինը:

Դեկտեմբերի 26-ին «Կոկա-Կոլան» իր ամանորյա արշավի շրջանակում Երևանի առևտրային կենտրոններից մեկում կազմակերպել էր տոնական միջոցառում: 25 մասնակից մի քանի ժամով միացել էին Ձմեռ Պապի առաքելությանն ու համաձայնվել բաժանել ընկերության կողմից պատրաստված անակնկալ նվերները:

Նվերներով լի հսկայական արկղը շուրջ մեկ շաբաթ հենց այդ պահին էր սպասում: Նվեր ստանալուց հետո յուրաքանչյուր մասնակից իր հերթին դառնում էր Սանտա և փնտրում հաջորդ հաջողակին: Տոնական երաժշտությունն ու զովացուցիչ Կոկա-Կոլա ըմպելիքները երեկոն ավելի յուրահատուկ դարձրեցին թե մասնակիցների, թե կենտրոնի այցելուների համար:

«#ԴարձիրՍանտա արշավի իմաստը միայն Ամանորին նվերներ տալը չէ: Ընկերների հետ վերամիավորվելուց մինչև մայրիկին անսպասելի զանգելը՝ «Կոկա-Կոլան» խրախուսում է ամենօրյա բարի գործերը, որոնք ժպիտ են պարգևում և միավորում են մարդկանց», - նշել է Տիմուր Սեյտկուժինը:

Դեկտեմբերին ընկերության ֆեյսբուքյան էջի հետևորդները հնարավորություն ունեն կատարելու #ԴարձիրՍանտա ամենօրյա առաջադրանքները՝ ընկերների, բարեկամների և նույնիսկ անծանոթների հետ լավ տրամադրությամբ կիսվելով:

Ընկերության՝ տոներն ավելի յուրահատուկ դարձնող համաշխարհային նախաձեռնություններից ևս մեկը Կոկա-Կոլա ամանորյա քարավանն է: Ավելի քան 18 տարի ընկերության բրենդավորված բեռնատարները շրջում են աշխարհի քաղաքներով՝ տոնական տրամադրությունը հենց մեր դռան շեմին հասցնելով: Այս տարի Ամանորյա քարավանը նույնիսկ առաջին անգամ այցելել է Արկտիկայի շրջան՝ Սանտա Կլաուսի տուն:

Երևանի և մարզերի բնակիչները նույնպես ծանոթ են գունավոր բեռնատարների քարավանին: Տասը տարուց ավելի է՝ դեկտեմբերին Կոկա-Կոլա ամանորյա քարավանը մեկնարկում է Երևանից՝ ուղևորվելով ավելի քան 30 քաղաք՝ տարածելու տոնական տրամադրությունն ու զովացնող նվերները: Այս անգամ երկրի տարածքով շրջայցն ավարտելուց հետո, Կոկա-Կոլա ամանորյա քարավանն իր վերջնական կանգառը կկատարի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---