Փորձագետ. Ադրբեջանի կողմից պարզամտություն կլիներ Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պատերազմում հույսը դնել հեշտ հաղթանակի վրա

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից առնվազն պարզամտություն կլիներ հույսը դնել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պատերազմներում հեշտ հաղթանակի վրա: Այլ հարց է, որ տեսականորեն ռազմական արշավի ցանկացած արդյունք (իհարկե, բացառությամբ լիակատար ջախջախման ու կապիտուլացիայի) կարելի է հաղթանակ անվանել: Օրինակ, եթե Բաքվին հաջողվի մասնակիորեն իր վերահսկողությունը վերականգնել գրավյալ շրջաններում: Այդ տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել որպես նվազագույն ծրագիր եւ դիտարկել որպես հաղթանակ (իբր, թե` չէ՞ որ մինչ այդ դա էլ չկար)»,-գտնում է Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, նման «ծրագրերը» ոչ խաղաղություն կբերեն տարածաշրջան, ոչ կայնություն:



«Էլ չենք խոսում այն մասին, որ հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, Բաքուն կկորցնի այն ամեն դրականը, ինչ կուտակել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Երկար տարիներ Ադրբեջանը կառուցել է իր իմիջը արտերկրում որպես ագրեսիայի եւ օկուպացիայի ենթարկված մի երկիր: Պատերազմական գործողություններ սկսելով Ղարաբաղում Բաքուն կտապալի այդ կերպրաը մեկ րոպեում: Ադրբեջանական առաջնորդները նաեւ պատրաստ չեն ընդգրկվել «չարիքի առանցքում»: Իրանի հետ Ադրբեջանը եւս շատ խնդիրներ ունի, ինչպես եւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պետությունների հետ: Ռազմական լուծման դեպքում Բաքուն կկրի մեծ քաղաքական եւ գաղափարական կորուստներ, որոնք արդի հակամարտություններում պակաս կարեւոր չեն, քան ժամանակակից զենքը: Այդպիսով, բլիցկրիգում հաղթանակի հասնելու հեռանկարը ակնհայտ չէ, իսկ հակառակը, լայնածավալ պատերազմի կորուստների հեռանկարները տեսանելի են նույնիսկ առաջին հայացքից: Սակայն «սպառազինությունների մրցավազքը» Բաքվի եւ Երեւանի միջեւ, որքան էլ դա տարօրինակ հնչի, կարող է իր կայունացնող դերը կատարել»,-գրում է ռուս վերլուծաբանը:



Նա նաեւ ընդգծել է, որ գիտենալով, որ հակառակորդը հզոր զենք ունի, եւ ոչ միայն ռազմական, այլ նաեւ լրատվաքաղաքական, հակառակորդ կողմը կարող է ձեռնպահ մնալ առաջինը հարվածելուց: «Նման տիպի «կայունություն» մենք արդեն տեսել ենք «սառը պատերազմի» տարիներին: Եվ նույնիսկ դրանից հետո: Այո, ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Պակիստանը ներկայիս Հայաստանն ու Ադրբեջանը չեն: Մասշտաբներն, իհարկե, փոքր են, սակայն ալգոռիթմերը կարող են նման լինել: Ի տարբերություն Հնդկաչին թերակղզու, ղարաբաղյան գոտում դեռեւս մրցակցում են սովորական սպառազինությամբ: Սակայն այդ մրցակցությունը ետ է պահում կողմերին առաջին հարվածից կամ «թագավորների վերջին փաստարկից»: Որքա՞ն կտեւի այդ կայունությունը: Սա հարց է, որ չունի հստակ պատասխան: Ի տարբերություն միջուկային մրցավազքի, տանկերի եւ հրանոթների կիրառման վտանգը հակառակորդ կողմին լիակատար ոչնչացմամբ չի սպառնում»,-նշել է նա, գրում է Գազետա.ռու-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---