Սիրիական բանակը մտել է Մանբիջ

Սիրիական բանակը մտել է Մանբիջ

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը մտել է Մանբիջ, որը նախկինում վերահսկում էին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբը:

«Ղեկավարվելով բանակի և զինված ուժերի պարտավորություններով և ի պատասխան Մանբիջի բնակչության կոչին՝ Սիրիայի բանակն ու ԶՈւ-ն հայտարարում են, որ բանակը մտել է Մանբիջ և Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշն է բարձրացրել քաղաքում»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին Սիրիայի կենտրոնական հեռուստատեսության վրա հղումով:

Քրդական ինքնապաշտպանական ուժերը կոչ էին արել Դամասկոսին հսկողություն հաստատել իրենց կողմից լքված շրջաններում՝ պաշտպանելու համար տարածքը Թուրքիայի ներխուժումից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություն սկսել Մանբիջում, եթե ԱՄՆ-ն դուրս բերի այնտեղից քրդական ջոկատները: Ավելի ուշ նա հայտնեց, որ հետաձգում է գործողության մեկնարկը՝ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահի հետ խոսակցությունից հետո, որից հետո Թրամփը հայտարարեց զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---