Ստեփանյան. Շտապօգնություն կանչելիս՝ հիշեք, որ կան անհետաձգելի դեպքեր

Ստեփանյան. Շտապօգնություն կանչելիս՝ հիշեք, որ կան անհետաձգելի դեպքեր

PanARMENIAN.Net - Շտապօգնությունը տոնական օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: Այդ մասին հայտարարել է «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Ուզում եմ հորդորել մեր քաղաքացիներին, որ ամենաանհրաժեշտ դեպքում կանչեն Շտապօգնություն, որովհետև միշտ հիշեք, որ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից և պատրաստակամությունից՝ լինում են պահեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», - ասել է նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ, հայտնում է Aysor.am-ը:

Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանը:

«Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», - ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---