// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ին Հայաստան 75,000 մեքենա է ներկրվել

2018-ին Հայաստան 75,000 մեքենա է ներկրվել

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մոտ 75,000 ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հայաստանում ավտոմեքենաների ստույգ թիվը պատկան մարմինների կողմից չի տրամադրվում։

Սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իրեն վարչապետ ընտրելու կապակցությամբ գումարված նիստի հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, որ 2007 թվականի հունվարի 1-ին ՀՀ-ում կար մոտ 333,000 ավտոմեքենա, իսկ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 616,000-ին։

2018-ին նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ուներ մոտ 511 հազար ավտոմեքենա։

 Ուշագրավ
«Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից
Որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ