Իտալիան չի ընդունի հերթական ներգաղթյալներին

Իտալիան չի ընդունի հերթական ներգաղթյալներին

PanARMENIAN.Net - Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզին հայտարարել է, որ Հռոմը մտադիր չէ հերթական ներգաղթյալներին ընդունել: Ըստ նրա, նա երբեք չի համաձայնի դրան որպես նախարար, հայտնում է ՌՒԱ Նովոստին:

«Պետությունները պետք է ունակ լինեն պաշտպանելու սեփական սահմաններն ու սեփական քաղաքացիներին: Սա է պատճառը, որ Իտալիան, ինչպես և Լեհաստանը, հրաժարվում են ստորագրել միգրացիայի վերաբերյալ գլոբալ համաձայնագիրը»,-ասել է Միլանեզին:

Նա հավելել է, որ Եվրոպայում առաջարկում են նոր ներգաղթյալների ընդունել, որոնց տեղափոխում են մաքսանենգներն ու ոչ կառավարական կազմակերպությունները, ինչը «հսկայական խնդիր է» առաջացնում:

«Օրինակ, այսօր Իտալիայում Հյուսիսային Աֆրիկայից մի քանի մարդ է ձերբակալվել: Նրանցից մեկը մեղադրվում է ահաբեկչության մեջ»,-պարզաբանել է Միլանեզին:

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետը հայտարարել էր Լեհաստանի հետ միասին «նոր Եվրոպա» կառուցելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---