ԱՆ կոչը՝ սուր շնչառական վարակներով երեխաներին չուղարկել դպրոց

ԱՆ կոչը՝ սուր շնչառական վարակներով  երեխաներին չուղարկել դպրոց

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ:

«Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչառական վարակների հետագա տարածումը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։

Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությում բուժհաստատություններ դիմած 25 անձանցից 10-ի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ երկրում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ, հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ:

Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---