Փաշինյանն Օսիպյանին հանձնարարել է բացառել սիգի ապօրինի որսը10 հունվարի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 10-ի նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ: Նա նշել է, որ զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանա լճի սիգի որսի հետ կապված «100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է»: «Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Համենայն դեպս, այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի: Դա, իհարկե, կքննարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կոչ է արել Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել հարցը և կոնկրետ երկարաժամկետ լուծումներ առաջարկել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել |