BBC. ՌԴ ՊՆ-ն չի հայտնել Դեր Զորում կրտսեր սերժանտ Առուստամյանի մահվան մասին10 հունվարի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ-ն չի հայտնել 2018-ի նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհված ռուսաստանցի զինծառայող Անդրանիկ Առուստամյանի մասին: 28-ամյա կրտսեր սերժանտը Սիրիա է մեկնել Ռուսաստանի Մեդվեդկի բնակավայրից 2018-ի հոկտեմբերին: Դա նրա երկրորդ գործուղումն էր Սիրիա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ պաշտոնական վարկածի, նա մահացել է ականի պայթյունից: Սակայն, ինչ-ինչ պատճառներով Առուստամյանի մահվան փաստը որոշվել է չհրապարակայնացնել: Ստորագրելով պայմանագիրը երկրորդ անգամ Սիրիա մեկնելուց առաջ՝ Առուստամյանը մտադիր էր գումար վաստակել նոր տուն կառուցելու և հոր բուժման համար, որը քաղցկեղով էր տառապում: Որդու զոհվելուց հետո հոր վիճակը կտրուկ վատթարացել է՝ նա այլևս չի բարձրացել անկողնունց, գրեթե չէր ուտում և չէր խոսում: Դեկտեմբերի 16-ին նա մահացել է: Անդրանիկը ժամանակին արժանացել է «Սիրիայում ռազմական գործողության մասնակից» մեդալին: Նա ամուսնացել էր Սիրիա մեկնելուց 5 ամիս առաջ: Սիրիայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ 2015-ի սեպտեմբերից, ՌԴ ՊՆ-ն ճանաչել է 108 զինծառայողի մահն այդ երկրում: 41 զինվորական զոհվել է գործողության առաջին երկու տարում: 2017-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց ռազմական զորակազմի զգալի մասի դուրս բերման մասին: Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը ճանաչել է ևս 67 մարդու մահվան փաստը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |