BBC. ՌԴ ՊՆ-ն չի հայտնել Դեր Զորում կրտսեր սերժանտ Առուստամյանի մահվան մասին

BBC. ՌԴ ՊՆ-ն չի հայտնել Դեր Զորում կրտսեր սերժանտ Առուստամյանի մահվան մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ-ն չի հայտնել 2018-ի նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհված ռուսաստանցի զինծառայող Անդրանիկ Առուստամյանի մասին: 28-ամյա կրտսեր սերժանտը Սիրիա է մեկնել Ռուսաստանի Մեդվեդկի բնակավայրից 2018-ի հոկտեմբերին: Դա նրա երկրորդ գործուղումն էր Սիրիա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ պաշտոնական վարկածի, նա մահացել է ականի պայթյունից: Սակայն, ինչ-ինչ պատճառներով Առուստամյանի մահվան փաստը որոշվել է չհրապարակայնացնել:

Ստորագրելով պայմանագիրը երկրորդ անգամ Սիրիա մեկնելուց առաջ՝ Առուստամյանը մտադիր էր գումար վաստակել նոր տուն կառուցելու և հոր բուժման համար, որը քաղցկեղով էր տառապում: Որդու զոհվելուց հետո հոր վիճակը կտրուկ վատթարացել է՝ նա այլևս չի բարձրացել անկողնունց, գրեթե չէր ուտում և չէր խոսում: Դեկտեմբերի 16-ին նա մահացել է:

Անդրանիկը ժամանակին արժանացել է «Սիրիայում ռազմական գործողության մասնակից» մեդալին: Նա ամուսնացել էր Սիրիա մեկնելուց 5 ամիս առաջ:

Սիրիայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ 2015-ի սեպտեմբերից, ՌԴ ՊՆ-ն ճանաչել է 108 զինծառայողի մահն այդ երկրում: 41 զինվորական զոհվել է գործողության առաջին երկու տարում: 2017-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց ռազմական զորակազմի զգալի մասի դուրս բերման մասին: Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը ճանաչել է ևս 67 մարդու մահվան փաստը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---