«Օսկարը» 30 տարում առաջին անգամ առանց հաղորդավարի կհանձնեն

«Օսկարը» 30 տարում առաջին անգամ առանց հաղորդավարի կհանձնեն

PanARMENIAN.Net - «Օսկարի» հանձնումը 30 տարում առաջին անգամ առանց հաղորդավարի կանցնի, հայտնում է Variety-ին սեփական աղբյուրների վրա հղումով: Փոխարենն ակադեմիան անվանի հյուրերի կհրավիրի, որոնք կհայտարարեն հավակնորդներին և կատակներ կանեն՝ զվարճացնելով հանդիսատեսին:

«Օսկարը» զրկվեց հանդիսավարից դեռևս դեկտեմբերի 7-ին, երբ կատակերգու Քևին Հարթը կամավոր հրաժարվեց վարել արարողությունը, քանի որ իր թվիթերյան էջում 2009-2011թթ. բացասաբար է արտահայտվել ԼԳԲՏ հանրության մասին: Մինչ օրս նոր թեկնածուի մասին խոսք չի եղել, գրում է daily.afisha.ru-ն:

Վերջին անգամ «Օսկարը» հանդիսավար չի ունեցել 1989-ին՝ այն ժամանակ պրոդյուսեր Ալան Քարն ու ռեժիսոր Ջեֆ Մարգուլիսը 11 րոպեանոց բացման երաժշտական համար էին պատրաստել, որը քննադատների բացասական արձագանքին արժանացավ:

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---