«Գազպրոմ Արմենիա». Քննարկվում է ընկերության մարժայի մեծությունը

«Գազպրոմ Արմենիա». Քննարկվում է ընկերության մարժայի մեծությունը

PanARMENIAN.Net - Հայաստանին առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև անցկացվում են բանակցություններ՝ սպառողներին վաճառվող գազի սակագների կառուցվածքում ներառվելիք՝ ընկերության սակագնային մարժայի մեծության վերաբերյալ փոխհամաձայնության գալու ուղղությամբ:

Այս մասին PanARMENIAN.Net - ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«Ընկերությունն ակնկալում է, որ նշված բանակցությունների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը», - նշված է հարցման մեջ:

ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 2013 թվականին կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է $165, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---