ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից՝ այդ երկրից իր զորքերը դուրս բերելու ծրագրի շրջանակում:

Ըստ CNN-ի, վերջին մի քանի օրերին Սիրիայից դուրս է բերվել ցամաքային ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը: Չի նշվել, սակայն, թե ուր և ինչպես է այն տեղափոխվել: Նշվում է, որ հավանաբար, ամերիկյան ուժերը սկզբից դուրս կբերվեն Սիրիայի հյուսիսային շրջաններից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հեռուստաալիքի, գործողության ղեկավար դերը հանձնարարվել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ արդեն որոշվել էր, թե որ նավերը, ինքնաթիռները, ուղղաթիռներն ու ցամաքային տեխնիկան պետք է դուրս բերվեն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---