Ավտոներկրողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Ավտոներկրողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - Ավտոներկրողները բողոքի ցույցի են դուրս եկել Երևանի Բրազիլիայի հրապարակում: Նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից`նշելով, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նշում են, որ պլանավորել են ավտոերթով շարժվել կառավարություն, սակայն եթե իմանան, որ վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ կլինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը, հայտնում է yerkir.am-ը:

Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են 2018-ի ընթացքում այդ ժամանակ գործող դրույքաչափերով, այս տարի են հասել և մաքսազերծվում են արդեն այս տարվա դրույքաչափերով:

Հունվարի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---