Շարմազանովն անթույլատրելի է համարում Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները12 հունվարի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի և դատապարտելի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հակահայկական հայտարարություններն այն մասին, թե «ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, թե հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից»: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ և հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետևանքները, մարտահրավերները գնալով ավելանում են: Չնայած Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից Փաշինյանի վրա Ալիևը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, Ադրբեջանի ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել հակահայկական հայտարարություններով»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ ընդունված 3 սկզբունքներից 2-ը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում և ուժի չկիրառում, ինչպես նաև հրապարակ է նետում «տարածքներ խաղաղության դիմաց» տեսակետը: «Ոչ պակաս տարակուսելի է այն, որ Ալիևը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում` նախորդ իշխանությունններին անվանելով հանցագործ: Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ինձ համար անխոս վիրավորական կլիներ, եթե ապրիլյան պատերազմի սանձազերծողն ու մարդասպան սաֆարովներին հերոսացնողը դրական արտահայտվեր մեր մասին»,-ասվում է գրառման մեջ: Որպես հետգրություն Շարմազանովը նշել է, որ «ամեն ինչից էժանագին շոուների ու քեֆ ուրախությունների փոխարեն Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի վերջապես զբաղվել գործով`պաշտպանել մեր ազգային և պետական շահերը, արձագանքել հակառակորդների հակահայկական հիստերիային»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են:Նա նաև սպառնացել է Հայաստանին հետագա մեկուսացմամբ՝ հավելելով, որ երբեք չի թաքցրել Բաքվի իրական մտադրություններն ու քաղաքականությունը: «Ես միշտ եմ ասել, որ մենք օգտագործում ենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար և ապագայում էլ դա ենք անելու, մինչև որ մեր հողեր չազատվեն»,-ասել է Ալիևը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |