Ռուբեն Մելիքյան. Անթույլատրելի գործողություններ են կատարվել իր աշխատանքն անող փաստաբանի նկատմամբ

Ռուբեն Մելիքյան. Անթույլատրելի գործողություններ են կատարվել իր աշխատանքն անող փաստաբանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Անթույլատրելի գործողություններ են կատարվել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի անձի և գույքի նկատմամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա հարձակվելու դեպքին։

«Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի և գույքի նկատմամբ։ Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջև»,- ասվում է գրառման մեջ:

Մելիքյանը խստորեն դատապարտել է այդ «ատավիստական վարքագիծը» և համերաշխություն հայտնել գործընկերոջը, որն «այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։

Հունվարի 11-ին գեներալ Մանվել Գրիգորյնի խափանման միջոցի հարցը քննող դատարանի մոտ հավաքված ցուցարարները, որոնք պահանջում էին կրկին կալանավորել գեներալին, վնասել են Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան:

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---